Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Քաղաքապետարանը որևէ երաշխիք չունի, որ պայքարը չի վերսկսվի

Քաղաքապետարանը որևէ երաշխիք չունի, որ պայքարը չի վերսկսվի
29.10.2013 | 17:58

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի հարցը դեռևս քննարկման փուլում է, սակայն մի քանի անկախ փորձագետների կողմից արդեն կարծիք է հնչել, թե ուղեվարձի բարձրացման անհրաժեշտություն չկա: Այս պնդումը ապացուցող նաև թվեր են հրապարակվել: Այսօր էլ նման թվային հիմնավորումներ է ներկայացրել քաղաքապետարանին կից ստեղծված ուղեվարձի քննարկման հանձնաժողովի անդամներից մեկը` Բաբկեն Պիպոյանը, ում կարծիքով նույնպես քաղաքային տրանպորտի վարձը հնարավոր է թողնել 100 դրամ: Ի դեպ, այս վարկածի հեղինակները պնդում են, որ խնայողական քաղաքականություն վարելու պարագայում ուղեվարձի գինը բարձրացնելու անրաժեշտություն չկա: Տրամաբանական հարց է առաջանում` եթե ուղեվարձը իսկապես հնարավոր է թողնել անփոփոխ, ինչու՞ մի ողջ հանրության պահել լարված վիճակում` թանկացման սուրը ճոճելով առանց այդ էլ գազի, հոսանքի ու պարենամթերքի գների բարձրացման տակ մեջք ծռող հայաստանցիների գլխավերևում: Հուլիսին իշխանությունը նույն հարցով բախվեց քաղաքացիների կոշտ դիմադրությանը, առանձնապես համառ պայքարի մեջ էին երիտասարդները, ու հարցը հետաձգվեց անորոշ ժամանակով: Այս օրերին հրապարակվում են թվեր` 200, 250 հավանաբար վերջնարդյունքում 150 դրամը ավելի հեշտ ընդունելի դարձնելու համար: Սակայն քաղաքապետարանին կից հանձնաժողովի քննարկումներին զուգահեռ արդեն նույն երիտասարդության շրջանում սոցցանցերով կոչեր են հնչում կրկին ոտքի կանգնելու: Անցած անգամ 16-17 տարեկանները այնքան խանդավառ էին, որ կասկած չկա, թե նրանց պայքարին կարող են խոչընդոտել եղանակային պայմանները: Ձմեռն արդեն հեռու չէ, իսկ հանձնաժողովի աշխատանքների ավարտին էլ կարծես շատ ժամանակ չի մնացել: Եթե քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը կայացվի ձմռան ամիսներին, քաղաքապետարանը որևէ երաշխիք չունի, որ պայքարը չի վերսկսվի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ